Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1265-Ա

ՎԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանին 2018 թվականի հոկտեմբերի 14-15-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` «Քաղաքականություն-տվյալներ կապը. Եվրամիություն-Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փորձի փոխանակում» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վանուշ Դավթյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վանուշ Դավթյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։