Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2018 թվականի N 589-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-126-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. մայիս 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մայիսի 29-ի N 589-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառումների անվանումները Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները Իրավական ակտերն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքերը

1 2 3 4 5 6

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2020 թվականի

հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված

1 2 3 4 5 6

2. «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ

բնապահպանության նախարարություն

ՀՀ

ֆինանսների նախարարություն 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված

3. «Համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 2022 թվականի

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված

4. «Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի, բաղադրակազմի, հատկանիշների և այլ լրացուցիչ պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2021 թվականի

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 62.1-ին և 13-րդ հոդվածներ

1 2 3 4 5 6

5. «Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2021 թվականի

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդված

6. «Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2022 թվականի

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդված

7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ

բնապահպանության նախարարություն 2022 թվականի

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի

19.1-ին հոդված

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։