ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1063-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով առանձին պետական մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության» բառերով.
2) հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1063-Ա որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ՄԱՐՏԻ 6-ի N 231-Ա որոշմամբ հաստատված չափաքանակներում կատարվող փոփոխություններԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ` ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ 178,364.1
այդ թվում՝
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 160,600.0
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 146,500.0
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 3,000.0
այդ թվում՝
03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 3,000.0
ՀՀ սփյուռքի նախարարություն 3,000.0
այդ թվում՝
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 3,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան