ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1019-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2019 թվականի ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1019-Լ որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2019թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ)
1. Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին Սահմանամերձ համայքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 2019 թ. 2019 թ.
ՀՀ պետական բյուջե 928,871.2
Ընդամենը 928,871.2
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան