Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1062-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն) հաստատելու մասին» N 1372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 5-րդ կետից և որոշման հավելվածով հաստատված կարգի II բաժնի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից» բառերը.

2) որոշման հավելվածով հաստատված կարգի II բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով.

3) որոշման հավելվածով հաստատված կարգի III բաժնի 5-րդ և 6-րդ կետերում «իր հաշվառման վայրի հարկային մարմին» բառերը փոխարինել «հարկային մարմնի՝ հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ցանկացած ստորաբաժանում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։