Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2016 թվականի թիվ 138 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 23-րդ և 30-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ փոխգործակցության էլեկտրոնային եղանակի ապահովման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման փորձնական նախագիծը 2017 թվականի I եռամսյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպելու և արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին զեկուցելու խնդրանքով:

2. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ էլեկտրոնային եղանակով ծառայողական նամակագրության իրականացման կանոնները.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման փորձնական նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագիրը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` Կ. Մինասյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 138 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։