Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1321-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2019 թվականի պլանը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 8-ի N 1321-Ա

որոշման

2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ

NN

ը/կ Մարմնի անվանումը Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը Գնահատման ժամանակը Գնահատում իրականացնող մարմինը Գնահատման բովանդակությունը

1 2 3 4 5 6

1. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ենթակա կազմակերպություններ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (համաձայնությամբ)

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (համաձայնությամբ) 2019 թվականի փետրվարի 4-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) վիճակի գնահատումն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1. Ինժեներական պաշտպանություն

1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.

2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»

ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Հատուկ կապ» ՓԲԸ (համաձայնությամբ) 2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն

1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.

2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:

3. Բժշկական պաշտպանություն

1) աշխատողների և ՔՊ կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.

2) ՔՊ- բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:

4. Տարահանման միջոցառումների կազմակերպում

1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.

2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:

5. ՔՊ կազմավորումների պատրաստվածություն

1) ՔՊ կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.

2) ՔՊ կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.

3) ՔՊ կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:

6. Մարմնի ՔՊ գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում

1) ՔՊ ղեկավար կազմի պատրաստում.

2) ՔՊ կազմավորումների պատրաստում.

3) ուսումնավար-ժությունների պլանավորում և անցկացում.

4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):

7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր

1) ՔՊ շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.

2) պահեստային կառավարման կետերի (այսուհետ՝ ՊԿԿ) առկայությունը և վիճակը.

3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).

4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).

5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ պլանների առկայությունը.

6) ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.

7) ՔՊ պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.

8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.

9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.

10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիո կապի առկայությունը:

II. ՔՊ պատրաստության բերման միջոցառումների կատարումը

1. «ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացում:

2. Անշարժ գույքի կադաստրի կոմիտե Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» (համաձայնությամբ)

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Շենգավիթ» սպասարկման գրասենյակ (համաձայնությամբ)

«Արաբկիր» սպասարկման գրասենյակ(համաձայնությամբ) 2019 թվականի ապրիլի 1-5-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

«Կենտրոն» սպասարկման գրասենյակ (համաձայնությամբ)

«Երևան» տարածքային ստորաբաժանում (համաձայնությամբ)

«Մարզերի միավորված ստորաբաժանում» (համաձայնությամբ)

3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և ստորաբաժանումներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Միգրացիոն պետական ծառայություն (համաձայնությամբ)

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (համաձայնությամբ) 2019 թվականի մայիսի 14-17-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

4. ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կենտրոնական բանկ

«Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն» (համաձայնությամբ) 2019 թվականի սեպտեմբերի

11-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

5. Վիճակագրական կոմիտե Վիճակագրական կոմիտե 2019 թվականի հոկտեմբերի 2-4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։