Անցնել բովանդակությանը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 1304-Ա/2 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 հոկտեմբերի 2018 թ. N 1304-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՍԱՐԱԼԱՆՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի 108/4 եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՍԱՐԱԼԱՆՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի սահմանային 12 տեղով տալ գործունեության լիցենզիա։

2. Մերժել` կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 12 տեղով գործունեության լիցենզիա ստանալու հայտը` «Դպրոցի երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման» ծրագրով նախատեսված չլինելու հիմքով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։