ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2018 թվականի N 828-Ա
«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 20-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ երեք տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 26-ի N 828-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը(դրամ)
1 2 3 4 5 6
1. 6810 Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած. այլ կգ 721866 51840438
2․ 5407 Գործվածքներ՝ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. գործվածքներ, որոնք արտադրվում են հարթ կամ նույնանման թելերից. պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից, լայնությամբ՝ այլ քառ. մ 6741 9302580
3. 3926 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից, և արտադրատեսակներ՝ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում. այլ կգ 15371,63 61 516 140
4. 7217 Մետաղալար՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից. լայնակի առավելագույն չափը՝ 0,8 մմ կամ ավելի կգ 24675 31958850
5. 7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման. ցինկապատ կգ 18208,64 30466542
6. 7326 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից. այլ կգ 8331,738 23033802
7. 7320 Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից. այլ կգ 1024,14 3868920
8. 5608 Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր՝ մանածագործական նյութերից. այլ կգ 38541 55818000
9. 0602 Այլ կենդանի բույսեր, տնկաշիվեր և ճյուղեր՝ բաց արմատային համակարգով. այլ հատ 101891 326896224
10. 3920 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ և այլն, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ` էթիլենի պոլիմերներից, այլ կգ 7233,3 35 298 504
Ընդամենը 630000000
(հավելվածը փոփ., լրաց. 04.10.18 N 1096-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան