Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2018 թվականի N 1356-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2․ Արայիկ Հարությունյանի, Վարդան Սահակյանի, Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-19-ը ճանապարհածախսը, հոկտեմբերի 17-18-ը՝ օրապահիկը, և Վարդան Սահակյանի ու Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը հոգում է հյուրընկալող կողմը։

4․ Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-19-ը պատվիրակության բոլոր անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

5․ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 16-ի N 1356-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-19-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍ, ՀԱԼԼԵ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

(պատվիրակության ղեկավար)

Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Անդրիկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։