ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2018 թվականի N 1393-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 23-ի N 1393-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ն. Մովսեսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության գործավար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 23-ի N 1393-Ա
որոշման
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-31-Ը ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Գործունեության/տեղափոխման ծախսեր Եվրո
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Թբիլիսի և մարզեր) 30
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ) 30
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) 100
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) 15
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 220
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ՀՀ կառավարության կողմից 395 եվրո
Վարորդ/ավտոմեքենա (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 125
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 75
Թարգմանիչ (25 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 125
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից 10
Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 140 եվրո/յուրաքանչյուր գիշեր) 980
Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր, առավելագույնը 8 օր) 320
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) 180
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (45 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) 180
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար 1.985 եվրո
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար 2.380 եվրո
Ճանապարհածախս Երևան-Թբիլիսի-Երևան 30. 000 դրամ
(1 հոգի)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան