«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 903-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 24-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «11. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող չլինելու դեպքում ծառայություններ մատուցած կազմակերպությանը վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր ծախսերը` բացառությամբ «Աշխատավարձ», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» և «Կապի ծառայությունների վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 17-ի N 903-Ն որոշման
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ
Ծառայությունների տեսակը Հայաստանի Հանրապետու-թյունում փախստականի կարգավիճակ հայցողների տարեկան թիվը (մարդ) Հայաստանի Հանրապե-տությունում փախստականի կարգավիճակ հայցողների միջին ամսական թիվը (մարդ) Մեկ փախստա-կանի կարգավիճակ հայցողի միջին օրական ծախսը (դրամ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)
«Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության
ծառայությունների գնում 30 2,5 7344,3 6720,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան