Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-10-19-ից մինչև 2020-01-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-01-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2017 թվականի N 665-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.09.17 N 1021-Ա, 21.03.18 N 278-Ա, 18.10.18 N 1387-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 30-ի N 665-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

Մ. Բաբայան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ

Վ. Շահնազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ

Գ. Մկրտչյան - ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի ավագ քննիչ (համաձայնությամբ)

Վ. Պետրոսյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Սարդարյան - ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ (համաձայնությամբ)

Վ. Զաքարյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գործերի կառավարչության համակարգչային ցանցի ադմինիստրատոր (համաձայնությամբ)

Ս. Նանագուլյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության աշխատող

Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։