Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի և վաճառողի միջև փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը և վաճառողը կազմակերպում իրենց առևտրային կապերը, և թե ինչպես են գնորդը և վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է և համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, և որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում:
Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետևյալ արժեքներից մեկին`»: