Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2018 թվականի N 1433-Ա

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2018 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ «Ապրող կրոնական աշխարհի ժառանգություն՝ մասնակցային կառավարում և կայուն օգտագործում» միջազգային սեմինարին և կրոնական արժեք ունեցող աշխարհի ժառանգության սեփականությունների կառավարիչների հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Արտաշես Առաքելյանի գործուղման ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արտաշես Առաքելյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։