ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1201-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1201-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. 8202 Սկավառակաձև սղոցող հաստոց
Disk Saw
300mm Horizontal disk saw հատ 1 1,000,000
2. 7220 Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք՝
4,75 մմ կամ ավելի հաստությամբ
Sheet Metal – Stainless Steel տոննա 10 16,675,000
3. 7220 Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք՝
4,75 մմ-ից պակաս հաստությամբ
Sheet Metal – Stainless Steel տոննա 75 125,062,500
4. 7306 Չժանգոտվող պողպատից սնամեջ կլոր խողովակներ
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316) տոննա 14 24,955,000
5. 7306 Չժանգոտվող պողպատից սնամեջ ուղղանկյուն կամ քառակուսի խողովակներ (պատի հաստությանը՝ ոչ ավելի, քան 2 մմ)
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316) տոննա 28 49,910,000
6. 7306 Չժանգոտվող պողպատից սնամեջ ուղղանկյուն կամ քառակուսի խողովակներ (պատի հաստությանը՝ ավելի քան 2 մմ)
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316) տոննա 28 49,910,000
7. 7222 Չժանգոտվող պողպատից ձողեր
Bars – Stainless Steel (304)
S/S (303), S/S (304) տոննա 20 36,800,000
8. 7308 Մետաղակոնստրուկցիաներ
Sheet Metal, Tubes, Bars – Mild Steel
Sheet Metal Thikckness Range (0.6 to 8.0mm)
Tubes & Bars Outer Diameter Range (4mm to 100mm) տոննա 16 8,280,000
9. 7210 Ցինկապատ հարթ գլանվածք
Sheet Metal – Galvanized or Zinc Plated Steel
Sheet Metal Thickness Range (0.6 to 1.5mm) տոննա 8 5,290,000
10. 7308 Պահեստային մետաղական դարակաշար
Warehouse Pallet Racks & Shelves - 200 5,000,000
Ընդամենը` 322,882,500
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան