Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 910-Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 46,5 հեկտար մակերեսով հողամասեր և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել Երևան քաղաքի հեռուստակենտրոնի շրջակա տարածքում անտառազուրկ 56,7 հեկտար մակերեսով հողամասում անտառի վերականգնման ծրագիր:

3. Սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերում նշված հողերում հողօգտագործման և գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների հաշվառման ու գույքագրման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում` հաշվառման ու գույքագրման արդյունքները և դրանց հիման վրա արված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ ուսումնասիրել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` անտառային նպատակային նշանակության հողերում հողօգտագործման, գույքային իրավունքներով ծանրաբեռնվածությունների փաստացի իրավիճակը և, ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կարգավիճակի և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունիսի 3-ի N 910-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Ավետիսյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ս. Պապյան

-

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան

-

Երևանի քաղաքապետի տեղակալ

Ա. Մուսայան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Մկրտչյան

-

Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։