Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 հոկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան N 396-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 180-Ն որոշման՝

1) 1-ին կետում «մեթոդիկայի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Մեթոդիկա)» բառերը.

2) 1-ին կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Մեթոդիկայի 1-ին կետի 4-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42,845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23,864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

«6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42,845 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23,864 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 24-ից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ Մ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։