Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

8 հոկտեմբերի 2018 թ. N 108-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի`

ա. NN 1-7, 9 և 10 օրինակելի ձևերի նախաբանները «կնքեցին» բառից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

բ. NN 1 և 2 օրինակելի ձևերի 25-րդ կետերում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով,

գ. N 6 օրինակելի ձևը`

5-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին ենթակետով.

«10.1) ծրագրով նախատեսված տնտեսական գործունեությունը մինչև 3 ամիս տևողությամբ դադարեցնելու դեպքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը,»,

5-րդ կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերությունում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կետի 10.1-ին ենթակետում նշված դեպքերի» բառերով,

22-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մեկ անգամ մինչև 3 ամիս տևողությամբ տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում՝ դադարեցման ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով այդ մասին Կողմ-2-ի կողմից Կողմ-1-ին ներկայացված գրավոր հայտարարությունը» բառերով.

2) հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի`

ա. օրինակելի ձևի նախաբանը «գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «մինչև 3 հեկտար» բառերով, «այսուհետ՝ Հողօգտագործող» բառից առաջ` «և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,» բառերով, իսկ «կնքեցին» բառից առաջ` «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» բառերով.

3) հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետով հաստատված N 9 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

4) հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավելվածի ձև 1-ի 2-րդ կետը «Գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «Մինչև 3 հեկտար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Մ. Թանդիլյան

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թ. հոկտեմբերի 8-ի

N 108-Ն հրամանի

«Հավելված N 9

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի

N 79-Ն հրամանի

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մասնագիտությունների, մասնագիտացումների անվանումները* Մասնագիտության, մասնագիտացման կոդը Զբաղմունքների դասակարգչի կոդը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ (տոկոսային արտահայտությամբ)

1 2 3 4 5

1. Աղյուսապատող-քարագործ` շինարարական նյութերի արտադրության 1010091 7450 50

2. Ամրանագործ 1010101 7123 50

3. Անագազոդող 1010116 7313 50

4. Անասնաբույծ 1010118 7214 50

5. Ասֆալտբետոնագործ 1010617 8139 50

6. Ավտոկլավավար 1010642 8134 50

7. Ապարատավար (տարբեր) 8229 50

8. Արտադրող` գորգերի 1010697 7436 50

9. Բանվոր` ազոտաթթվային արծաթի և քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների արտադրության 1020026 8229 50

10. Բանվոր-արհեստավոր` գործած հագուստ պատրաստող 1020054 7332 50

11. Բանվոր-արհեստավոր` գեղարվեստական արտադրատեսակներ պատրաստող 1020055 7331 50

12. Բանվոր-արհեստավոր` կաշվե արտադրատեսակներ պատրաստող 1020058 7332 50

13. Բանվոր-արհեստավոր` կտորից արտադրատեսակներ պատրաստող 1020062 7332 50

14. Բանվոր-արհեստավոր` հագուստ պատրաստող 1020063 7332 50

15. Բանվոր-արհեստավոր` ջուլհակության բնագավառի 1020065 7332 50

16. Բանվոր` թխվածքների թխման վառարան սպասարկող 1020131 7412 50

17. Բանվոր` թունելային աշխատանքների 1020134 7150 50

18. Բանվոր` լաքերի-ներկերի արտադրության 1020138 7138 75

19. Բանվոր` լեռնագործ 1020139 7111 50

20. Բանվոր` խմորեղենի թխման վառարան սպասարկող 1020149 7412 50

21. Բանվոր` կոշիկի արտադրության 1020186 8269 50

22. Բանվոր` հանքաքարերի և ոչ մետաղական հանածոների աղման 1020195 7111 50

23. Բանվոր` հացաթխման վառարան սպասարկող 1020203 7412 50

24. Բանվոր` հեռագրակապի մալուխ անցկացնող 1020205 7137 50

25. Բանվոր` ստորգետնյա և վերգետնյա էլեկտրական մալուխ անցկացնող 1020429 7245 50

26. Բարմեն 1020494 5123 50

27. Բետոնագործ 1020551 7123 50

28. Բուլդոզերավար 1020580 8111 50

29. Գազագեներատորագործ 1030001 8125 50

30. Գազաեռակցող 1030009 7212 50

31. Գազազտիչ-պոմպագործ 1030012 8153 50

32. Գազակտրող 1030013 7212 50

33. Գազահավաքող 1030014 8153 50

34. Գոբելենագործ 1030119 7432 50

35. Գորգագործ 1030120 7432 50

36. Դարբին 1040019 7221 50

37. Եռակցող 1050011 7212 50

38. Զոդող 1060009 7212 75

39. Էլեկտրագազաեռակցող 1070001 7212 50

40. Էլեկտրաեռակցող 1070024 7212 50

41. Էլեկտրամոնտաժող տարբեր 1070051 7137 50

42. Էլեկտրամոնտյոր (տարբեր) 1070066 7241 50

43. Էլեկտրափականագործ (փականագործ)` 1070159 8282 50

44. Էքսկավատորավար 1070194 8332 50

45. Թրծող 1090030 8123 50

46. Լաքապատող (տարբեր) 1120009 7441 50

47. Լեռնագործ-բանվոր, մարկշեյդերական աշխատանքներ կատարող 1120012 7111 50

48. Խառատ 1130022 7223 50

49. Կաղապարող 1150026 7211 50

50. Կարգավորող` տարբեր հաստոցների 1150174 7223 50

51. Կոմբայնավար 1150243 8331 50

52. Կռունկավար 1150272 8333 50

53. Հանքափոր 1160052 7111 50

54. Հացթուխ 1160277 7412 50

55. Հիդրոմոնտաժող 1160300 7129 50

56. Հղկող 1160314 7224 50

57. Հյուսն 1160361 7132 50

58. Հնոցապան 1160389 9162 50

59. Հրշեջ 1160505 5161 50

60. Ձուլող 1170024 8122 50

61. Մամլող 1200033 7221 50

62. Մանող 1200079 7431 50

63. Մատուցող(ուհի) 1200104 5111 50

64. Մեքենավար 1200206 7610 50

65. Ներկարար 1220046 7138 50

66. Շարժիչագործ 1230002 7233 50

67. Որմնադիր 1240026 7122 50

68. Պանրագործ 1260024 7413 50

69. Ռանդող 1280003 7223 50

70. Սալիկապատող 1290002 7122 50

71. Վարորդ 1300040 8322 50

72. Ցեմենտագործ 1320004 7122 50

73. Քար սղոցող 1350012 7113 50

74. Քարտաշ 1350013 7113 50

75. Ադմինիստրատոր 2010001 2131 50

76. Անասնաբույժ 2010029 2223 50

77. Անասնաբույծ 2010033 2223 50

78. Ատամնատեխնիկ 2010340 3225 50

79. Բժիշկ (տարբեր) 2020021 2221 100

80. Գյուղատնտես 2030229 2213 50

81. Գործակալ 2030249 2412 50

82. Դասավանդող 2040015 2351 100

83. Դաստիարակ 2040016 2332 50

84. Դեղաբան 2040038 2212 50

85. Դեղագետ 2040042 2224 50

86. Դեղագործ 2040049 3228 50

87. Էլեկտրագետ 2070001 2143 50

88. Էլեկտրամեքենագետ 2070007 2143 50

89. Էկոնոմետրիստ 2070013 2441 50

90. Էներգագետ 2070018 2143 50

91. Լաբորանտ 2120001 2310 75

92. Լաբորատոր գործ 2120014 3211 50

93. Լոգոպեդ 2120028 2332 50

94. Լրագրող 2120029 2451 50

95. Ծրագրավորող 2140134 2132 50

96. Համակարգչային գրաֆիկայի մասնագետ 2160026 2131 50

97. Հաշվապահ 2160033 2411 50

98. Հոգեբան 2160079 2445 50

99. Հողաշինարար 2160092 2148 50

100. Ճարտարագետ (տարբեր) 2190004 2142 50

101. Ճարտարապետ (տարբեր) 2190214 2141 50

102. Ճարտարապետ` դիզայներ 2190215 2149 50

103. Մանկավարժ 2200023 2320 50

104. Մարկշեյդեր 2200269 2148 75

105. Մաքսային գործակալ 2200279 2441 50

106. Մենեջեր 2200296 1229 50

107. Մետաղագործ 2200359 2147 50

108. Մետաղագործ-ճարտարագետ` մետաղի ձուլման 2200363 2147 50

109. Մեքենագետ 2200367 3115 50

110. Նախագծող (տարբեր) 2220040 2145 50

111. Շինարար` հանքահորային շինարարության 2230002 3117 50

112. Սուրդոթարգմանիչ` համրահաղորդակցման կազմակերպման 2290069 3439 50

113. Տեխնոլոգ (տարբեր) 2310343 2149 50

114. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ 2310510 2131 50

115. Տնտեսագետ 2310596 2441 50

116. Ցանցային ադմինիստրատոր 2320001 2131 50

117. Ուսուցիչ 2330003 2320 100

118. Քիմիկ-լաբորանտ 2350041 3116 50

1.* Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը» (ՀԴ-010-2013):»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։