ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2018 թ. թիվ 196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից նորմատիվների հաշվարկման կարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 37-րդ կետը «6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով» բառերից հետո լրացնել «(, բայց ոչ ավելի, քան 100 տոկոսով)» բառերով,
2) Կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերը «միջբանկային վարկերի,» բառերից հետո լրացնել «բանկերի նկատմամբ այլ պահանջների,» բառերով,
3) Կանոնակարգի 38-րդ կետում «հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով» բառերը փոխարինել «3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով (բայց ոչ ավելի, քան 100 տոկոսով)» բառերով,
4) Կանոնակարգի 42-րդ և 43-րդ կետերում «3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով» բառերը փոխարինել «3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով (բայց ոչ ավելի, քան 100 տոկոսով)» բառերով,
5) Կանոնակարգի 49-րդ կետի վերջին պարբերությունում «3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով» բառերը փոխարինել «3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով (բայց ոչ ավելի, քան 100 տոկոսով)» բառերով,
6) Կանոնակարգի 53.1-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Պահուստավորումն իրականացվում է այն ժամկետով, որի չափով ներգրավված միջոցը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել էր նվազեցված դրույքաչափով,»,
7) Կանոնակարգի 53.1 կետի 2-րդ ենթակետում «1.5-ապատիկը» բառը փոխարինել «1.25-ապատիկ» բառով,
8) Կանոնակարգի 53.1 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն կետով սահմանված պահուստավորումն իրականացվում է այն դեպքում, եթե վաղաժամկետ մարումն իրականացվել է մինչև այն ժամկետի ավարտը, որին համապատասխանող նվազեցված դրույքաչափով ներգրավված միջոցն ընդգրկվել էր պահուստավորման հաշվարկում:»,
9) Կանոնակարգի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակի 6.15-6.18-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 6.15. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 100 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 150
6.16. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 100 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 150
6.17. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ /Ա-1+,Ա-1/Ֆ1+, Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150
Վարկանիշ չունեցող 100 /Ա-1+,Ա-1/Ֆ1+, Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150
Վարկանիշ չունեցող 150
6.18. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 100 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50
/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100
/Բ-/-ից ցածր/Բ3-ից ցածր 150
Վարկանիշ չունեցող 150
»,
10) Կանոնակարգի հավելված 3-ի 7.1-րդ կետի 3-րդ ենթակետը «մարումները:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, եթե արտահանողն իր կողմից արտահանվող ապրանքների և (կամ) ծառայությունների դիմաց գնանշումն իրականացնում է արտարժույթով, սակայն դրա դիմաց փաստացի վճարումը ստանում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ արտահայտված վճարման օրվա փոխարժեքով, ապա նման միջոցները նույնպես կարող են ներառվել սույն ենթակետով նախատեսված ներհոսքերի հաշվարկի մեջ:»,
11) Կանոնակարգի հավելված 3-ի 7.1.2-րդ կետում «ստացել է» բառը փոխարինել «ունի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման առաջին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, և սույն որոշման առաջին կետի 6-8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 29
Երևան