Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-01-ից մինչև 2020-09-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 27-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա վիճակագրական հաշվետվության ձևն ու դրա լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 27-Ն որոշման

ՁԵՎ 1-Էներգետիկա

(տարեկան)

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ.

Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը

Ներկայացնում է __________________________________________________________________

(լրիվ անվանումը)

Կազմակերպաիրավական տեսակը______________________________________________________

Գործունեության իրականացման վայրի.

Մարզը/ք. Երևան ______________________________________________________________

Համայնքը____________________________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը __________________________________

Հասցեն ____________________________________________

(փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ)

Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը

(լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի)

Պետական ռեգիստրում գրանցման համարը

.

.

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Նույնականացման ծածկագիրը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ Տողի համա-րը Չափի

միավորը Գնված Սեփական արտա-դրություն Վաճառված Պահուստներ Սպառում

ընդամենը այդ թվում

բնեղեն արտա-հայ-տու-թյամբ ար-ժեքով հազ. դրամ բնեղեն արտահայ-տությամբ բնեղեն արտա-հայ-տու-թյամբ արժեքով հազ. դրամ հուն-վարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) բնեղեն արտահայ-տությամբ

(1+3-4+6-7) էլեկտրա/

ջերմա- էներ-գիայի արտա-դրության համար էներ-գետիկ նպա-տակ-ների համար ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար տրանս-պոր-տում

Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Էլեկտրա-էներգիա 110 հազ.կվտ.ժամ X X X

Ջերմային էներգիա 111 հազ. Գ.Ջ. X X X X

Բնական գազ 112 հազ. խոր. մ X X X

Սեղմված գազ 113 հազ. խոր. մ

Հեղուկ գազ 114 տոննա

Բենզին 115 հազ. լիտր

Ավիաբենզին 116 հազ. լիտր

Կերոսին 117 հազ. լիտր

Ավիակերոսին 118 հազ. լիտր

Դիզելային վառելիք 119 հազ. լիտր

Մազութ 120 կգ. X

Բիտում 121 տոննա X

Քսայուղեր 122 կգ.

Քարածուխ 123 կգ. X

Փայտածուխ 124 կգ. X

Վառելափայտ 125 կգ. X

Այլ փայտի թափոն 126 կգ. X

Գոմաղբ 127 կգ. X

Արեգակնային էներգիա 128 հազ.կվտ.ժամ X X X

129

130

ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:

«Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:

«Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգիայի այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:

«Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):

«Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:

«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:

«Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:

«Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:

«Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:

«Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների, արտադրանքի, ինչպես նաև անձանց փոխադրման համար:

Ղեկավար` __________________________ ____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` __________________________ _____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ _ »______ ____20___թ.

(լրացման ամսաթիվը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։