Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2018 թվականի N 1432-Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին 2018 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սարատով)` «Սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովումը ԱՊՀ անդամ պետություններում, այդ թվում` ժանտախտի անդրսահմանային բնական օջախների տարածքում» խորագրով 14-րդ Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սարատով) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։