«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 425-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի N 497-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 425-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
ա) N 2 աղյուսակի`
15-րդ բաժնում (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) «73» թիվը փոխարինել «78», իսկ «0511 Խմբավարություն (դիրիժորություն)» մասնագիտության անվճար հիմունքներով տեղերի «3» թիվը` «8» թվով.
23-րդ բաժինը (Գավառի պետական համալսարան) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Մասնագիտության ծածկագիրը Մասնագիտության անվանումը Տեղերը
անվճար վճարովի
23 Գավառի պետական համալսարան 0 260
0116 Կենսաբանություն 17
0125 Աշխարհագրություն 15
0131 Բնապահպանություն (Էկոլոգիա) 25
0211 Իրավագիտություն 30
0217 Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) 10
0230 Հայոց լեզու և գրականություն 18
0233 Անգլերեն լեզու 15
0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 12
0327 Պատմություն (իրավունքի հիմունքներ) 25
0604 Ֆինանսներ և վարկ 24
0605 Հաշվապահական հաշվառում և աուդիտ 24
0626 Բիզնեսի կազմակերպում 22
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր 23
բ) N 5 աղյուսակում «138» թիվը փոխարինել «125» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի`
ա) «ա» ենթակետում`
«350» թիվը փոխարինել «341» թվով,
ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«անվճար հիմունքներով 8 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով` զինվորական իրավագետներ պատրաստելու համար».
բ) «բ» ենթակետում «224» թիվը փոխարինել «233», իսկ «145» թիվը` «136» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 28
Երևան