Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-12-12-ից մինչև 2017-12-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-12-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 5-ին

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածում «հողի» բառը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով`

«դ.1) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման,»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. նոյեմբերի 30

Երևան

ՀՕ-450-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։