ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2018 թվականի N 1457-Ա
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
նոյեմբերի 5-ի N 1457-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Ղազարյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Հ. Գասպարյան -Հանրապետության նախագահի խորհրդական
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Դ. Կարապետյան -ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Գ. Բոլշիկյան - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Օհանյան - Յ. Վարդանյանի բարեկամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան