Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2018 թվականի N 1234-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, հետ վերցնել և համապատասխանաբար ամրացնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 1-ի N 1234-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Համարանիշը Նույնացման համարը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ)

1. KIA CERATO 106 LL 50 KNAFX411BE5851161 2013 8,982,000.00 4,160,287.54

2. TOYOTA COROLLA 197 LL 50 NMTBB4J320R030942 2013 6,700,000.00 3,685,000.00

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 1-ի N 1234-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Համարանիշը Նույնացման համարը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ)

1. HYUNDAI ELANTRA 121 LL 50 KMHDH41EBCU272756 2011 9,430,000.00 2,408,092.19

2. HYUNDAI ELANTRA 122 LL 50 KMHDH41CBFU468783 2015 6,477,096.77 6,477,096.77

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 1-ի N 1234-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Համարանիշը Նույնացման համարը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ)

1. TOYOTA CAMRY 182 LL 50 JTNBE40K703065473 2006 10,083,330.00 0.00

2. HYUNDAI AZERA 191 LL 50 KMHFC41D19A390829 2008 11,840,000.00 0.00

3. TOYOTA CAMRY 199 LL 50 JTNBE40K403205768 2010 5,350,000.00 1,337,500.00

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։