Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2018 թվականի N 1231-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խոտանանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ներքին Խոտանանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1998-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետում՝

ա. «226.91» թիվը փոխարինել «227.11» թվով,

բ. «10.26» թիվը փոխարինել «10.46» թվով.

2) որոշման 3-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում՝ «226.91» թիվը փոխարինել «227.11» թվով և «4.75» թիվը՝ «4.95» թվով,

բ. «բ» ենթակետում` «43.11» թիվը փոխարինել «42.91» թվով.

3) որոշման N 4 հավելվածում`

ա. «Բնակավայրերի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Բնակավայրերի 10.46 3.2

»,

բ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ընդամենը 227.11 4.95 42.91

»,

4) որոշման N 6 հավելվածում՝

ա. 009-016-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« 009-015 0.20 գրադարան

»,

բ. «ընդամենը» պարբերությունում՝ «10.26» թիվը փոխարինել «10.46» թվով.

5) որոշման N 7 հավելվածում`

ա.

« 009-015 0.20 դպրոց

»

պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. «Ընդամենը» պարբերությունից հանել «0.20» թիվը.

6) որոշման N 8 հավելվածում՝

ա. 2.2-րդ կետում «0.09» թիվը փոխարինել «0.29» թվով և հանել «0.20» թիվը,

բ. 2-րդ կետում «10.26» թիվը փոխարինել «10.46» թվով և հանել «0.20» թիվը,

գ. «ԸՆԴԱՄԵՆԸ ՀՈՂԵՐ (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «226.91» թիվը փոխարինել «227.11» թվով և «43.11» թիվը՝ «42.91» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։