Անցնել բովանդակությանը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 1454-Ա/2 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հոկտեմբերի 2018 թ. N 1454-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԽԱՆՋՅԱՆԻ ԱՐՄԵՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Նորոշմամբ հաստատված հավելվածներ NN 3-ի, 5-ի և 7-ի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 109/6 եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. «ԽԱՆՋՅԱՆԻ ԱՐՄԵՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 91 տեղով գործունեության լիցենզիա:

2. «ԽԱՆՋՅԱՆԻ ԱՐՄԵՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 92 տեղով գործունեության լիցենզիա:

3. «ԽԱՆՋՅԱՆԻ ԱՐՄԵՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 57 տեղով գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

Ա. Հարությունյան

/նախարարի պաշտոնակատար/

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։