ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1245-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել ծառայությունների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
նոյեմբերի 8-ի N 1245-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Կոդը Գնման առարկայի անվանումը Չափի միավորը Քանակը Ընդամենը` նախահաշվային գինը
(հազ. դրամ)
1. 71311110/1 Շենքերի և շինությունների կառուցման օժանդակ ծառայություններ դրամ 1 10000,0
2. 71631100/1 Տեխնիկական ստուգման ծառայություններ դրամ 1 800,0
3. 22451200/1 Վկայականներ հատ 140 98,0
4. 22451240/1 Բլանկներ հատ 5500 110,0
5. 22451240/2 Բլանկներ հատ 100 18,0
6. 22451240/3 Բլանկներ հատ 10500 525,0
7. 22811110/1 Հաշվառման գրքեր հատ 134 201,0
8. 22811110/2 Հաշվառման գրքեր հատ 100 40,0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան