Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2018 թվականի N 1248-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 366-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1248-Ա որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 366-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» ԵՎ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողովի

Ա. Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

Ա. Մանգասարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

Մ. Բիչախչյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Ա. Ջավադյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Լ. Հունանյան - ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

Հ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ

Ա. Միրզոյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական քաղաքականության վարչության պետ

Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

Ա. Յազերյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ-տեխնիկական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ

Ա. Ավետիսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ

Է. Ծառուկյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի Բավրայի սահմանային հսկիչ կետի պետ

Դ. Քարտաշյան - ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։