ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ՝ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018-2019 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետությունում 2018-2019 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի.
2) Հայաստանի Հանրապետությունում 2018-2019 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցման պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
նոյեմբերի 8-ի N 1243-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ՝ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
N Բուհեր
Գիտական կազմակերպություններ Գերատեսչական պատկանելությունը Մասնագիտության դասիչը Մասնագիտությունը Տեղերի քանակը
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.05 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն 1
Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1
Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
Գ.00.05 Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա 2
Գ.00.07 Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա 2
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Է.00.01 Հայոց պատմություն 4
Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 4
Է.00.03 Հնագիտություն 2
Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 2
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (1 տեղ՝ Արցախի Հանրապետություն) 3
Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն 1
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 4
Թ.00.01 Փիլիսոփայություն 1
Թ.00.05 Կրոնի տեսություն և պատմություն 1
Թ.00.06 Մշակութաբանություն 3
Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն. գրականության տեսություն 2
Ժ.01.06 Ժուռնալիստիկա (1 տեղ՝ ՀՀ պաշտպանության նախարարություն) 3
Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 2
Ժ.02.01 Հայոց լեզու 2
Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (1 տեղ՝ Արցախի Հանրապետություն) 2
Ժ.02.07 Ռոմանագերմանական լեզուներ (1 տեղ՝ Արցախի Հանրապետություն) 7
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1
ԺԲ.00.04 Դատական իրավունք 1
ԺԲ.00.06 Միջազգային իրավունք 1
ԺԴ.00.14 Դեղաբանություն (Արցախի Հանրապետություն) 1
ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 3
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 3
ԺԹ.00.04 Բժշկական հոգեբանություն 2
ԻԲ.00.01 Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 2
ԻԳ.00.01 Քաղաքական գիտության տեսություն 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 2
ԻԴ.03.01 Աշխարհագրություն 2
ԻԵ.00.01 Աստվածաբանություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 74
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1
Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1
Ե.09.01 Էլեկտրատեխիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ 1
Ե.11.01 Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր 1
Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1
Ե.12.01 Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ 1
Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1
Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 2
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 2
Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայանններ և դրանց կառավարումը 1
Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1
Ե.16.02 Մետալուրգիա 1
Ե.17.01 Անօրգանական նյութերի տեխնոլոգիա 1
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (2 տեղ՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 5
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 22
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում, մակրոէկոնոմիկա, միկրոէկոնոմիկա, մարքեթինգ, բնօգտագործման տնտեսագիտություն, կոմերցիա և բիզնեսի կառավարում) 6
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ֆինանսներ` 2 տեղ, վիճակագրություն, ապահովագրական գործ` 2 տեղ, բանկային գործ, կառավարչական հաշվառում և աուդիտ, ֆինանսական հաշվառում) 8
Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն 2
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 17
4. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1
Ե.18.01 Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 2
Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1
Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 1
Ե.23.06 Գեոդեզիա` ներառյալ քարտեզագրություն և կադաստր 1
Զ.01.01 Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 2
Զ.01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 1
Զ.02.01 Գյուղատնտեսական կենդանիների բուծում, կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
ԺԶ.00.01 Անասնաբուժություն 2
ԸՆԴԱՄԵՆԸ 14
5. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1
Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 2
Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 2
Ե.23.06 Գեոդեզիա` ներառյալ քարտեզագրություն և կադաստր (1 տեղ՝ ՀՀ պաշտպանության նախարարություն) 2
ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 3
ԸՆԴԱՄԵՆԸ 10
6. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գ.00.04 Կենսաքիմիա 1
ԺԴ.00.15 Վիրաբուժություն (պլաստիկ) 1
ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ (ինֆեկցիոն) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 3
7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1
ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 2
ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ռուսաց լեզու, օտար լեզու) 2
ԺԹ.00.03 Սոցիալական հոգեբանություն (միջանձնային հարաբերություններ, ընտանեկան, տարիքային, մանկավարժական, խմբային գործնեություն) 1
ԻԲ.00.03 Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ 2
ԻԴ.04.01 Երկրաբնապահպանություն (Աշխարհագրություն) 2
ԸՆԴԱՄԵՆԸ 10
8. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտ. համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 2
Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1
Ժ.02.04 Սլավոնական լեզուներ (ռուսերեն) 1
Ժ.02.07 Ռոմանագերմանական լեզուներ (ֆրանսերեն, անգլերեն) 2
ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 8
9. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 2
ԸՆԴԱՄԵՆԸ 2
10. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.01 Թատերական արվեստ. կինոարվեստ, հեռուստատեսություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
11. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
12. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ըստ բնագավառների) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
13. Հայաստանում Եվրոպական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1
Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն 1
Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԸՆԴԱՄԵՆԸ 6
14. «ՔԵՆԴԼ» սինքրոտոնային հետազոտությունների ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.20 Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
15. «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.05 Պատմագրություն, աղբյուրագիտություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
16. Ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության և գիտության
նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 2
ԸՆԴԱՄԵՆԸ 3
17. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՀՀ վարչապետի
աշխատակազմ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 2
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 2
ԸՆԴԱՄԵՆԸ 6
18. Մեխանիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուո Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1
Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն ԻԴ.04.01 Երկրաբնապահպանություն 2
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն. մակաբուծաբանություն. էկոլոգիա 1
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Բ.00.01 Անօրգանական քիմիա 1
Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1
Բուսաբանության ինստիտուտ Գ.00.05 Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա 1
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1
Հայկենսատեխն.
ԳԱԿ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբան. ինստիտուտ Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է.00.04 Ազգագրություն (ազգաբանություն) 3
Ժ.01.05 Բանահյուսություն (Արցախի Հանրապետություն) 1
Պատմության ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1
Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1
Արևելագիտության ինստիտուտ Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Թ.00.01 Փիլիսոփայություն 1
ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1
Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1
ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1
Գրականության ինստիտուտ Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1
Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1
Լեզվի ինստիտուտ Ժ.02.01 Հայոց լեզու 1
Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1
Տնտեսագիտության ինստիտուտ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 33
19. Հայաստանում ֆրանսիական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը. 00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1
ԸՆԴԱՄԵՆԸ 4
20. Հայ-Ռուսական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.04 Ազգագրություն (ազգաբանություն) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
21. Գավառի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 2
ԸՆԴԱՄԵՆԸ 2
22. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
23. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
24. ՀՀ ոստիկանության կրթահամալիր ՀՀ ոստիկանություն ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1
ԸՆԴԱՄԵՆԸ 2
25. «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՏԵՂԵՐ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ 228
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան