Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2018 թվականի N 1246-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին և 9-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքը հաշվեկշռում հաշվառելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, սահմանել պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքի ներքին հաշվառման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1246-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքը պետական մարմնի հաշվեկշռում (ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում) հաշվառելու հետ կապված հարաբերությունները:

2. Պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

3. Պետական մարմնին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնվող գույքն օգտագործվում է իր նպատակային նշանակությանը համապատասխան: Եթե հանձնվող գույքը պետք է օգտագործվի ոչ իր նպատակային նշանակությամբ, ապա գույքը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է նաև հանձնվող գույքի օգտագործման և տիրապետման կարգը:

4. Պետական մարմնին գույքը հանձնվում է հանձնման-ընդունման ակտին համապատասխան:

5. Պետական մարմնին հանձնված գույքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքի ներքին հաշվառման կարգը սահմանում է համապատասխան պետական մարմնի ղեկավարը, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ նախագահի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի ղեկավարները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։