Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 2004 թվականի N 957-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի N 147 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 43-րդ կետը, ինչպես նաև պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (այսուհետ` հիմնական միջոցներ) ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) մինչև 1995 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օր է համարվում 1995 թվականի մայիսի 1-ը, իսկ սկզբնական արժեք` 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ կատարված վերագնահատման արդյունքում որոշված արժեքը,

բ) 1995 թվականի մայիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օրը և սկզբնական արժեքը որոշվում են ըստ հիմնական միջոցի ձեռքբերման գործարքի կամ իրավական ակտի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 1-ի N 957-Ն որոշման

Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ

(տոկոսով` սկզբնական արժեքի նկատմամբ)

Հիմնական միջոցների խումբը Ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորման

Շենքեր

Շինություններ

Փոխանցող հարմարանքներ

Հաշվողական և համակարգչային տեխնիկա

Տրանսպորտային միջոցներ

Գործիքներ

Տնտեսական գույք ու պարագաներ

Այլ հիմնական միջոցներ 5

7

5

30

12

25

12

15

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։