Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2018 թվականի N 1279-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 106-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին հայտարարված «ՀՀ ԱԺ ԳՀԱՊՁԲ-18/27» ծածկագրով ընթացակարգի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 40-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված բանակցությունների վարման պահանջը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին՝

1) «Բիդեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հուլիսի 11-ին կնքված թիվ ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-18/2 պայմանագրում կատարել փոփոխություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել դրույթ այն բանի մասին, որ կատարված փոփոխությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 19-ից կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։