ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2018 թվականի N 1529-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
նոյեմբերի 16-ի N 1529-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունվարի 19-ի N 16-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական
Լ. Բադալյան - Երևան քաղաքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
Վ. Մկրտչյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ
Ն. Թուխիկյան - Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Մանուկյան - «Կրեատիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մանուկյան - «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան - Գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Է. Հեքեքյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան
Ռ. Բաբայան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
Հ. Գասպարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Խալաթյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Դ. Աբրահամյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Վ. Օհանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Ք. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Է. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսի ուսանող
Մ. Բալդրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան