Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2017 թվականի թիվ 25 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 5 կարգադրության, գիտական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման և խորացման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման կարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

« » -ի 20 թվականի թիվ քաղ.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական ԵՎ փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման կարգի մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին և 7-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան, ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 5 կարգադրության, գիտական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման և խորացման նպատակներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքների կազմակերպման կարգը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։