ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2018 թվականի N 1557-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի:
2. Արսեն Թորոսյանի, Դավիթ Մելիք-Նուբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-9-ը), Հայկ Գրիգորյանի, Անի Ռուբենյանի և Լուսինե Ենգիբարյանի (2018 թվականի դեկտեմբերի 6-8-ը)՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Բազարչյանի, Արթուր Գրաբսկու, Դավիթ Պետրոսյանի, Ավետ Մանուկյանի, Արմեն Չարչյանի, Դավիթ Զոհրաբյանի, Արմեն Իսահակյանի, Վահե Տեր-Մինասյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
նոյեմբերի 21-ի N 1557-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Թորոսյան ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար
Հ. Գրիգորյան ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար
Դ. Մելիք-Նուբարյան ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
Ա. Ռուբենյան ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության խորհրդատու
Լ. Ենգիբարյան ՀՀ ԱՆ ՊԱԳ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվութունների ամփոփման բաժնի պետ
Ա. Բազարչյան ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
Ա. Գրաբսկի ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդատու
Դ. Պետրոսյան ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի փոխտնօրեն
Ա. Մանուկյան «Արմեդ»-ի տնօրեն
Ա. Չարչյան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն
Դ. Զոհրաբյան Բժիշկ-փորձագետ՝ ուռուցքաբանության գծով
Ա. Իսահակյան Գյումրու ԲԿ-ի տնօրեն
Վ. Տեր-Մինասյան Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան