ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 50-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 169-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 50-Ն որոշման
Տողի հա-մարը Վարչական իրա-վախախտումնե-րի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու-
թյան օրենսգրքի հոդվածի համարը Հայտնաբեր-ված վարչա-կան իրավա-խախտում-ների քանակը, միավոր Անձանց թվա-քանակը, որոնց վերաբերյալ կայացվել են որոշումներ (վճիռներ),
մարդ այդ թվում` կայացվել են որոշումներ (վճիռներ)
վարչական
տույժերի ենթարկե-լու մասին որոշում-ների ժամանա-կավոր կասեցում վարչական գործի վարույթի կարճման` կապված
հասարակական կազմակերպու-թյան, աշխատան-քային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման հետ դատախազին նախա-քննական կամ հետա-քննական մարմնին նյութերի հանձնման հետ այլ հանգա-մանքների հետ
1 2 3 4 5 6 7 8 9
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
Ընդամենը
Կիրառվել են վարչական տույժեր (սյունակ 5-ից) Տուգանքի գումարը,
հազ. դրամ Վաղեմության ժամկետն անցնելու կապակցու-թյամբ չկա-տարված որո-շումների
(վճիռների) քանակը
կարգապա-հական նախազգու-շացում տուգանք առարկայի բռնագրա-վում առարկայի հատուց-մամբ վերցնելը հատուկ իրավուն- քից
զրկում ուղղիչ աշխա-տանք վարչա-
կան
կալանք նշանակվել
է գանձվել
է
10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Ղեկավար` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »_______20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 50-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սյունակ 2-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:
7. Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը լրացվում է սյունակ 3-ում: Եթե որևէ իրավախախտման վերաբերյալ վարույթը հաշվետու տարում չի ավարտվել, ապա այն նշվում է միայն սյունակ 3-ում:
8. Անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել են որոշումներ, լրացվում է սյունակ 4-ում:
9. Սյունակ 5-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական տույժի ենթարկելու մասին որոշում է կայացվել, սյունակ 6-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ կայացված որոշումները ժամանակավոր կասեցվել են, իսկ 7-9 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ վարչական գործի վարույթի կարճման որոշում է կայացվել կապված հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման (սյունակ 7), դատախազին, նախաքննական կամ հետաքննական մարմնին նյութերի հանձնման (սյունակ 8) և այլ հանգամանքների հետ (սյունակ 9):
10. 10-17 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր ըստ տեսակների: Եթե նշանակված տույժի հետ միասին կիրառվել է նաև որևէ լրացուցիչ վարչական տույժ, ապա 10-17 սյունակներում դրանք ցույց են տրվում հիմնական վարչական տույժի հետ միասին:
11. Սյունակներում 18-19-ում բերվում են համապատասխանաբար նշանակված և գանձված տուգանքների գումարները, այդ թվում անցած հաշվետու ժամանակաշրջանում նշանակված, ներկա հաշվետու ժամանակաշրջանում վճարված գումարները:
12. Սյունակ 20-ում բերվում է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ չկատարված որոշումների քանակը:
13. Սյունակ 4-ի տվյալները հավասար են 5, 6, 7, 8, 9 սյունակների գումարային արժեքին:
14. Սյունակ 5-ի տվյալները հավասար են 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 սյունակների գումարային արժեքին: