ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 59-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
Տողի համարը Ընդամենը
1 2 3
101 Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ ընդամենը
102 կանայք
103 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
104 կանայք
105 Դժբախտ պատահարների քանակը
106 դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ
107 Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, մարդ ընդամենը
108 կանայք
109 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
110 կանայք
111 հարբած վիճակում
112 Տող 107–ից մահացածներ ընդամենը
113 կանայք
114 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
115 կանայք
116 հարբած վիճակում
117 Տող 107–ից` հաշմանդամության ելքով ընդամենը
118 կանայք
119 նրանցից` I կարգ ընդամենը
120 կանայք
121 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
122 կանայք
123 II կարգ ընդամենը
124 կանայք
125 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
126 կանայք
127 III կարգ ընդամենը
128 կանայք
129 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
130 կանայք
131 Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել է հաշվետու տարում, մարդ/օր ընդամենը
132 կանայք
133 Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը ընդամենը
134 կանայք
2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
Տողի համարը Ընդամենը
1 2 3
201 Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը
202 տուժածների թվաքանակը, մարդ ընդամենը
203 կանայք
204 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
205 կանայք
206 Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին
դժբախտ պատահարների քանակը
207 տուժածների թվաքանակը, մարդ ընդամենը
208 կանայք
209 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը
210 կանայք
3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը
Տողի համարը Ընդամենը,
հազ.դրամ
1 2 3
301 Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց
302 այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության նպաստներ
303 կորցրած աշխատավարձի փոխհատուցում
304 միանվագ նպաստներ
305 ծախսեր բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար
306 այլ ծախսեր
307 Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը
308 Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը
309 Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը
310 այդ թվում` հատուկ արտահագուստի համար
311 անհատական պաշտպանության միջոցառումների վրա
312 այլ ծախսեր
Ղեկավար _________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)
__________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »______ ____20_____թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7–ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից` 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:
7. «Դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:
8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:
10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից` 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:
12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից` կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119–130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատանքային օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում՝ կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով` տրված բժշկական հաստատություններից:
14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից` տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:
16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից` տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:
17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:
18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:
IV. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304), բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305) և այլ ծախսեր (տող 306):
20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 307-ում:
21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 308-ում:
22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 309-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 310), անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 311) և այլ ծախսեր (տող 312):