ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 նոյեմբերի 2018 թ. թիվ 62-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 62-Ն որոշման
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Փոխադրվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 111 -"-
ներմարզային 112 -"-
միջմարզային 113 -"-
միջպետական 114 -"-
որից` Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ) 114.1 -"-
Բեռնաշրջանառություն, ընդամենը 120 հազար տոննա-կմ
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 121 -"-
ներմարզային 122 -"-
միջմարզային 123 -"-
միջպետական 124 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 124.1 -"-
2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 210 հազար ուղևոր
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 211 -"-
ներմարզային 212 -"-
միջմարզային 213 -"-
միջպետական 214 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 214.1 -"-
210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը 220 -"-
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 221 -"-
ներմարզային 222 -"-
միջմարզային 223 -"-
միջպետական 224 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 224.1 -"-
Ուղևորաշրջանառություն, ընդամենը 230 հազար ուղևոր-կմ
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 231 -"-
ներմարզային 232 -"-
միջմարզային 233 -"-
միջպետական 234 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 234.1 -"-
230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը 240 -"-
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 241 -"-
ներմարզային 242 -"-
միջմարզային 243 -"-
միջպետական 244 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 244.1 -"-
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 310 հազար ուղևոր
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 311 -"-
ներմարզային 312 -"-
միջմարզային 313 -"-
միջպետական 314 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 314.1 -"-
Ուղևորաշրջանառություն, ընդամենը (հաշվարկվում է վճարովի վազքով) 320 հազար ուղևոր-կմ
այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայնքային 321 -"-
ներմարզային 322 -"-
միջմարզային 323 -"-
միջպետական 324 -"-
որից` ԵԱՏՄ երկրներ 324.1 -"-
4. Ֆինանսական ցուցանիշները (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի)
Տողի համարը Չափի միավորը Ընդամենը հաշվետու ամսում այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
ներհամայն-քային ներմարզային միջմարզային միջպետական
Ա Բ Գ 1 2 3 4 5
Բեռնափոխադրումներից x x x x x
հասույթ 410 հազար դրամ
ծախսեր 411 -“-
Ուղևորափոխադրումներից x x x x x
հասույթ 420 հազար դրամ
ծախսեր 421 -“-
որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից x x x x x
հասույթ 430 հազար դրամ
ծախսեր 431 -“-
Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից x x x x x
հասույթ 440 հազար դրամ
ծախսեր 441 -“-
Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը, ընդամենը 450 հազար դրամ x x x x
այդ թվում` բեռների բեռնման և բեռնաթափման 451 -“- x x x x
բեռների պահման և պահեստավորման 452 -“- x x x x
ավտոկայարանների և ավտոկայանների 453 -“- x x x x
մաքսային միջնորդային 454 -“- x x x x
երթակարգավարական 455 -“- x x x x
մաքսային տերմինալների 456 -“- x x x x
այլ 457 -“- x x x x
Այլ գործունեությունից ստացված հասույթը 460 հազար դրամ x x x x
որից` նշել գործունեության տեսակը x x x x x
461 -“- x x x x
462 -“- x x x x
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
Տողի համարը Չափի միավորը Ընդամենը հաշվետու ամսում որից` աշխատան-քում այդ թվում` ըստ փոխադրումների տեսակների
(510-540 տողերը ըստ 2-րդ սյունակի, 550-580 տողերը ըստ 1-ի սյունակի)
ներհամայն-քային ներմարզային միջմարզային միջպետական
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ հատուկ բեռնատար ավտոմեքենաներ) 510 միավոր x x x x
Ավտոբուսներ 520 -"-
Միկրոավտոբուսներ 530 -"-
Թեթև մարդատար տաքսիներ 540 -"- x x x x
Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը 550 -"- x
Ավտոբուսների կատարած երթերը 560 -“- x
Միկրոավտոբուսների կատարած երթերը 570 -“- x
Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը 580 -“- x
6. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Ընդամենը 610 մարդ
այդ թվում`
բեռնափոխադրումներով զբաղվող 611 -"-
ուղևորափոխադրումներով զբաղվող
(ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) 612 -"-
թեթև մարդատար տաքսիներով 613 -"-
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային
գործունեությամբ զբաղվող 614 -"-
այլ գործունեությամբ զբաղվող 615 -"-
Ղեկավար ______________ ______________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________ ______________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »____ ___20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 62-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև 1-ավտո (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
7. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,
2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,
3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,
4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
8) երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը:
10. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5), Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (բաժին 6):
11. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների, աղբատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
12. Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ: Ներհամայնքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները: Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով: Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով: Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով: Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
13. Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներհամայնքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
14. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
15. Ուղևորների թվաքանակը ներհամայնքային փոխադրումներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
16. Ներմարզային փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
17. Միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
18. Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացառությամբ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային փոխադրումներում երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը: Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
19. Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներհամայնքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ուղևորափոխադրումների հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
20. Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
1) ներհամայնքային փոխադրումներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով,
2) ներմարզային փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ,
բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝
Օրինակ` ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի՝ հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15 x 20 =300 կմ,
II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x 25 = 500 կմ,
III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 = 180 կմ:
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝
(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ,
3) միջմարզային և միջպետական փոխադրումներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով,
4) պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
ա. ներհամայնքային և ներմարզային փոխադրումներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
բ. միջմարզային և միջպետական փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով,
5) թեթև մարդատար տաքսիների ներհամայնքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
21. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը: Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
22. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
23. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
24. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից,
2) բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն,
3) ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն,
4) մաքսային միջնորդային (բրոքերային) (տող 454)` մաքսային բրոքերների ծառայությունն է տրանսպորտում, որը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված անձն է, որը գործում է օրենքով սահմանված կարգով ապրանքներ փոխադրող անձանց հանձնարարությամբ` իր անունից: Բրոքերային ծառայությունները ներառում են մաքսային պահեստներից բեռների ստացման պատվիրատուի հասցեով, բեռների առաքման մաքսատուրքերի ձևակերպում, սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ,
5) երթակարգավարական (տող 455)` տրանսպորտի երթևեկությունը որևէ կենտրոնական կետից կարգավորման ծառայություններ,
6) մաքսային տերմինալների (տող 456)` ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիների, ժամանակավոր պահպանման պահեստի, սառնարանային պահեստների, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռքի, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածքի, գրասենյակային տարածքների, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգերը և այլ,
7) այլ ծառայություններ (տող 457)` այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառված չեն նշված խմբավորումներում:
25. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն): Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
26. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
27. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
28. Հաշվետվության VI բաժնում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: