Անցնել բովանդակությանը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 2693-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հոկտեմբերի 2018 թ. N 2693-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001071 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացված հայտը.

Հրամայում եմ`

1. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (2007 թ. նոյեմբերի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001071 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բանակի 8 տարածքից տեղափոխել մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Գ. Նժդեհի փողոց 2/42 բժշկական կենտրոն:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

Պաշտոնակատար` Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։