Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 1598-Ա

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ):

2. Ընդունել ի գիտություն, որ Ռուստամ Բադասյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպայի խորհրդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուստամ Բադասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։