Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2018 թվականի N 1573-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 10-12-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։

2. Անահիտ Ավանեսյանի, Նելլի Մելիք-Շահնազարյանի և Լիանա Բարսեղյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 23-ի N 1573-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-12-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԹԵՀՐԱՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

(պատվիրակության ղեկավար)

Նելլի Մելիք-Շահնազարյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության միջազգային համագործակցության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Լիանա Բարսեղյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։