«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 992-Ն
ՄԱՍԻՍԻ «ՀԱՅԱՆԻՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շենքերը, որպես գույքի առանձին տարրեր, իսկ մնացած հիմնական միջոցները, որպես մեկ ամբողջական միավոր` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 992-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄԱՍԻՍԻ «ՀԱՅԱՆԻՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
Անվանումը Շահագործման
տարեթիվը Քանակը
(հատ) Վաճառքի
մեկնարկային գինը
(հազ. դրամ)
I. Շենքեր
Անասնագոմ (720 քառ. մ) 1953 թ. 1 831,0
Անասնագոմ (630 քառ. մ) 1953 թ. 1 727,0
II. Հիմնական միջոցներ
Կարտոֆիլացանիչ 1987 թ. 1 65,0
Կարտոֆիլացանիչ 1990 թ. 1
Անասնակերի բաժանիչ 1981 թ. 1
Կցասայլ-շպրից 1989 թ. 1
Պարարտանյութի ցրիչ 1988 թ. 1
Էլ. եռակցման սարք 1975 թ. 1
Կշեռք 1950 թ. 1
Գոմաղբ մաքրող սարք 1980 թ. 1
Գոմաղբ մաքրող սարք 1980 թ. 1
Գոմաղբ մաքրող սարք 1980 թ. 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան