ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2018 թվականի N 1198-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԹՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. սեպտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1198-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԹՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻրը ՄՇԱԿող ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հասարակական հիմունքներով)
Տ. Գաբրիելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Ռ. Մաշադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ
Ա. Մանասերյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ
(հավելվածը փոփ. 20.09.18 N 1250-Ա, խմբ. 29.11.18 N 1593-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան