Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՌԵՆԿՈ» Ս.Պ.Ա-Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N 1360-Ա

«ՌԵՆԿՈ» Ս.Պ.Ա-Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 մՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի 3.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի՝ լրացուցիչ բաժնետեր-գործընկեր «Ռենկո Փաուեր» փակ բաժնետիրական ընկերությունը ծրագրում ներգրավելու վերաբերյալ առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Միրզոյան

2018 թ. դեկտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։