Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2018 թվականի N 1326-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար Ա. Միրզոյան

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1326-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը

(դրամ)

1. 9405 Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր կգ 5 264 598

2. 7326 Քաղաքացիական ինքնաթիռի մետաղյա կցորդիչ կգ 0,5 19 686

3. 9025 Ջերմաստիճանի տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 24 13 869 863

4. 9032 Էլեկտրոնային թերմոստատներ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 7,5 45 053 370

5. 7311 Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 27 216 555

6. 9015 Քաղաքացիական ինքնաթիռի օդերևութաբանական սարք կգ 22 16 073 051

7. 7318 Հեղույս` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 2 89 485

8. 9026 Հեղուկի հոսքաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 0,7 27 074

9. 9014 Քաղաքացիական ինքնաթիռի բարձրություն որոշող սարքեր կգ 16 3 369 176

10. 9032 Էլեկտրոնային թերմոստատ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 5,5 77 670

11. 9032 Օդաճնշական կարգավորիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 5 67 842

12. 9026 Հեղուկի ծախսաչափ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 1 295 572

13. 9029 Պտուտաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 1,5 73 703

14. 9026 Ճնշման տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 7 28 787

15. 9026 Մակարդակի տվիչ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 9 19 402 348

16. 9026 Ճնշաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 4 3 935 149

17. 9104 Քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց կգ 1,7 28 131 648

18. 3917 Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով կգ 1 201 778

19. 3917 Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ՝ կցամասերով կգ 17 3 500 502

20. 9405 Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր կգ 17 9 412 832

21. 9032 Վառելիքի հոսքի ավտոմատ կարգավորիչ սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 4,7 33 482

22. 4016 Ռետինե միջադիրներ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 2 34 145

23. 9032 Ճնշման ավտոմատ կարգավորիչներ` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 1 13 126 653

24. 9014 Ինքնաթիռի բարձրությունը որոշող սարք` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 2 17 679 127

25. 4011 Քաղաքացիական ինքնաթիռի անվադողեր կգ 244,4 1 540 679

26. 7311 Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 2,5 70 374

27. 9030 Վոլտմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 0,5 1 349 974

28. 9030 Ամպերմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար կգ 0,5 158 766

Ընդամենը 178 103 889

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։