Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-11-24-ից մինչև 2019-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-12-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա

ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`

1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) կազմը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 07.11.12 N 1077-Ա)

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 23-ի N 1247-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)։

(հավելվածը խմբ. 07.11.12 N 1077-Ա, 20.06.14 N 577-Ա, փոփ. 27.04.15 N 312-Ա, խմբ. 10.05.16 N 397-Ա, 23.11.18 N 1576-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։