Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-02-01-ից մինչև 2023-12-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-12-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

30 նոյեմբերի 2018 թ. թիվ 71-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի «Անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (ամսական)» պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի N 151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 71-Ն որոշման

Ակտի պատկեր

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի

միավորը Հաշվետու ամսվա ծավալը

Ա Բ Գ 1

Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով) 100 ցենտներ

Կթվել է կաթ կովի և մատակի 110 - //-

Ստացվել է հավի ձու 120 հատ

Խուզվել է ոչխարի բուրդ 130 ցենտներ

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը 200 գլուխ

որից` կովեր 200.1 - //-

Խոզեր 210 - //-

Ոչխարներ և այծեր 220 - //-

Թռչուններ, ընդամենը 230 - //-

որից` ածան հավեր 230.1 - //-

Ղեկավար _______________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _______________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«____»__________20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 71-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են ինքնուրույն՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ հttp://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. «Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով)» թիվ 100 տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված գյուղատնտեսական կենդանու և թռչնի կենդանի քաշը:

7. «Կթվել է կաթ` կովի և մատակի» թիվ 110 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:

8. «Ստացվել է հավի ձու» թիվ 120 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:

9. «Խուզվել է ոչխարի բուրդ» թիվ 130 տողում լրացվում է բնական խուզված բուրդը, այսինքն՝ հաշվետու ամսում խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

10. Թիվ 200-230.1 տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։