Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2023-11-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-11-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

30 նոյեմբերի 2018 թ. թիվ 72-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

Ակտի պատկեր

ԱՌ 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 20 Թ.

I. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Գլուխ

Ա Բ 1

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը 001

որից՝

կովեր 002

արտադրող ցուլեր 003

բանող եզներ 004

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան 005

երինջներ 2 տարեկան և բարձր 006

չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր 007

Գոմեշներ 008

Խոզեր, ընդամենը 009

որից `

մայր խոզեր հիմնական հոտի 010

էգ խոզեր` 4-12 ամսական 011

Ոչխարներ և այծեր, ընդամենը 012

այդ թվում`

Ոչխարներ 013

որից` մաքիներ և շիշակներ 014

Այծեր 015

որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր 016

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Գլուխ

Ա Բ 1

Ձիեր 017

Ավանակներ 018

Ջորիներ 019

Ճագարներ, ընդամենը 020

որից՝ մայր ճագարներ 021

Մեղվաընտանիքներ, հատ 022

Թռչուններ, ընդամենը (24+26+27) 023

այդ թվում`

Հավեր և աքաղաղներ, ընդամենը 024

որից՝ ածան հավեր 025

Սագեր 026

Այլ թռչուններ 027

II. Արտադրվել է անասնաբուծական արտադրանք

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Քանակը

Ա Բ Գ 1

Կթվել է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը 001 ցենտներ

Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը 002 -“-

Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից 003 հատ

որից՝ հավի 004 -“-

Խուզվել է ոչխարի բուրդ 005 կիլոգրամ

Արտադրվել է մեղր 006 -“-

Վաճառվել և մորթվել են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով) 007 ցենտներ

Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և մատղաշ)

բտման և գիրացման մեջ գտնվող կենդանիներից, ընդամենը 008 -“-

որից՝

խոշոր եղջերավոր կենդանիներ 009 -“-

խոզեր 010 -“-

ոչխարներ և այծեր 011 -“-

թռչուններ 012 -“-

Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը 013 գլուխ

III. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Խոշոր եղջերավոր կենդանիներ այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման) Խոզեր Ոչխարներ և այծեր Ձիեր Թռչուններ

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

Առ 1-ը հունվարի 20 թ. առկա է, ընդամենը 001 գլուխ

Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացվել է թռչունի մատղաշ իրենց տնտեսությունում, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից 002 -“- X

Ծնել են երինջներ, (փոխադրված են կովերի շարքը) 003 -“- X X X X X

Ընդամենը գնվել են կենդանիներ և կենդանիների այլ մուտքեր 004 -“-

Կենդանի քաշը 005 ցենտներ

Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը) 006 գլուխ

Կենդանի քաշը 007 ցենտներ

Ընդամենը վաճառվել է, փոխանակվել է և այլ ելքեր 008 գլուխ

Կենդանի քաշը 009 ցենտներ

Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի կենդանիներ 010 գլուխ

որից՝ հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից 011 -“- X X

Առ 1-ը հունվարի 20 թ. առկա են կենդանիներ և թռչուններ, ընդամենը 012 -“-

Կենդանի քաշը 013 ցենտներ

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (մարդ) ____________

Ղեկավար ___________________________________

(ազգանուն, անուն) ___________________________________

(ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ______________________________

(ազգանուն, անուն) _______________________________

(ստորագրություն, պաշտոն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են ինքնուրույն՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ հttp://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.dօc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

6. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար, բացառությամբ կենդանիների ու թռչունների գլխաքանակի, որը վերաբերում է հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գլխաքանակին:

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Բաժին I-ի տող 001-027-ում ներառվում են տնտեսությանը պատկանող բոլոր կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են տնտեսության անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:

8. «Արտադրող ցուլեր» բաժին I-ի տող 003-ում ներառվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

9. «Բանող եզներ» բաժին I-ի տող 004-ում ներառվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն ներառվում տվյալ սյունակում: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:

10. «Երինջներ» 1-ից մինչև 2 տարեկան» բաժին I-ի տող 005-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

11. «Երինջներ 2 տարեկանից բարձր» բաժին I-ի տող 006-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

12. «Գոմեշներ»` բաժին I-ի տող 008-ում ներառվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:

13. «Ոչխարներ, ընդամենը»` բաժին I-ի տող 013-ում ներառվում է բոլոր ցեղերի ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի:

14. «որից` մաքիներ և շիշակներ»` բաժին I-ի տող 014-ում ներառվում է մայրական ամբողջ գլխաքանակը, ինչպես նաև հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

15. «Այծեր, ընդամենը»` բաժին I-ի տող 015-ում ներառվում է բոլոր հասակի այծերը, իսկ բաժին I-ի տող 016-ում, «որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր» ներառվում է 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

16. «Ավանակներ»` բաժին I-ի տող 018-ում ներառվում է տնտեսությունում առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:

17. «Ճագարներ»` բաժին I-ի տող 020-ում ներառվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, բաժին I-ի տող 021-ում` «որից` մայր ճագարներ», բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

18. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»` բաժին I-ի տող 024-ում ներառվում է բոլոր թռչունների գլխաքանակը:

19. «որից` ածան հավեր»` բաժին I-ի տող 025-ում ներառվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից, տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում են, թե ոչ:

20. «Կթվել է կաթ` կովի և մատակի, ընդամենը»` բաժին II-ի տող 001-ում ներառվում կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:

21. «Կթվել է, ոչխարի կաթ»` բաժին II-ի տող 002-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:

22. «Ստացվել է ձու` բոլոր տեսակի թռչուններից»` բաժին II-ի տող 003-ում ներառվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:

23. «որից` հավի»` բաժին II-ի տող 004-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

24. «Խուզվել է ոչխարի բուրդ»` բաժին II-ի տող 005-ում ներառվում է բնական խուզված բրդի քաշը, այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

25. «Արտադրվել է մեղր» բաժին II-ի տող 006-ում ներառվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:

26. «Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող կենդանիներից, ընդամենը»` բաժին II-ի տող 008-ում ներառվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող կենդանիների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են կենդանիների կշռման տեղեկագրերից: Մսամթերման ուղարկվող կենդանիների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:

27. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացվել է թռչունի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»` բաժին III-ի տող 002-ում, համապատասխան սյունակներում ներառվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկում է եղել, թեկուզև նույն ծնված օրը: Այստեղ չի ներառվում սատկած ծնվածների գլխաքանակը:

28. «Ծնել են երինջներ, (փոխադրվել են կովերի շարքը»` բաժին III-ի տող 003-ում ներառվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:

29. «Ընդամենը գնվել են կենդանիներ և կենդանիների այլ մուտքեր»` բաժին III-ի տող 004-ում և բաժին III-ի տող 005-ում` «Կենդանի քաշը>` ներառվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:

30. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»` բաժին III-ի տող 006-ը լրացնելիս հարկ է գումարել պետությանը վաճառված կենդանու, իր տնտեսությունում մորթված կենդանու, ինչպես նաև սպանդի համար կենդանու այլ վաճառքի գլխաքանակները, ներառյալ կենդանու վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար, այս տողում ցույց չի տրվում:

31. Բաժին III-ի տող 007-ում ներառվում է բաժին III-ի տող 006-ի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը:

32. «Կենդանի քաշը»` բաժին III-ի տող 007-ում ներառվում է տնտեսությունում մորթված բոլոր կենդանիները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը: Տող 007-ում ներառվում է նախքան կենդանու սպանդի ենթարկելը կենդանի քաշը:

33. «Ընդամենը վաճառվել է, փոխանակվել է և այլ ելքեր»` բաժին III-ի տող 008-ում ներառվում է հաշվետու ժամանակամիջոցում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը): Այստեղ ներառվում է այլ կազմակերպություններին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը: Այդ տողում ներառվում է նաև ուրիշ տողերում ցույց չտված կենդանիների այլ ելքերը:

34. Այդ տողում ներառվում են նաև տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների անդամներին, աշխատանքի վարձատրության դիմաց և առանձին անդամներին օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը և այլն: Այդ տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, աճեցման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսվարող սուբյեկտներին չի վերադարձվել, մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն աճեցված կենդանու և թռչունի համար:

35. «Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի կենդանիներ»` բաժին III-ի տող 010-ում և «որից` հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից» բաժին III-ի տող 11-ում ներառվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկում եղած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկում եղած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկում եղած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռք բերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

36. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

37. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

38. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։